Lister բրիտանական ընկերությունը, որը մասնագիտանում է սուպերքառերի թողարկման բնագավառում, հրապարակել է նոր նախագծի առաջին էսքիզը: Ֆիրման մտադիր է ստեղծել «աշխարհում ամենաարագընթաց քրոսովերը», որպես հիմք վերցնելով Jaguar F-Pace-ը:
Նորույթի պատկերը զետեղված է Facebook ցանցում Lister Motor Company-ի էջում: Autocar հրատարակության տվյալներով՝ Lister քրոսովերն ստեղծելու են F-Pace — SVR ամենահզոր և ամենաարագընթաց վերափոխակի բազայի վրա: Մոդելը հանդերձվում է մեխանիկական ներմղիչ ունեցող V8 հինգլիտրանոց շարժիչով, որն ապահովում է 550 ձիաուժ: Առաջին հարյուր կիլոմետրը նման քրոսովերն անցնում է 4,3 վայրկյանում: Նրա առավելագույն արագությունը կազմում է ժամում 283 կիլոմետր: