Եթե Դուք պատրաստելու բացարձակ ժամանակ չունեք, այս բաղադրատոմսը Ձեզ կփրկի
Advertisement 1000 x 90

Եթե Դուք պատրաստելու բացարձակ ժամանակ չունեք, այս բաղադրատոմսը Ձեզ կփրկի

Բաղադրիչներ

  1. Հավի փափկամիս – 500 գ
  2. Լոլիկ – 2 հատ
  3. Քերած պանիր – 150 գ
  4. Թթվասեր – 200 գ
  5. Շամպինիոն – 300 գ
  6. Աղ

Պատրաստման եղանակը

  1. Կտրատել հավի փափկամիսը: Տեղադրել թխման համար նախատեսված կաղապարի մեջ: Աղ ցանել:
  2. Լոլիկը օղակաձև կտրատել, շարել հավի վրա:
  3. Սունկը կտրատել, շարել լոլիկի վրա, աղ ցանել:
  4. Պանիրը քերել, խառնել թթվասերի և աղի հետ: Ամբողջ զանգվածով պատել թխուկը: Պատրաստել 180-200 աստիճան տաքացրած ջեռոցում 30-40 րոպե՝ մինչև հավի պատրաստ լինելը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը