Steptohealth.ru կայքը գրում է, որ որովայնը մարդու օրգանիզմի ամենախնդրահարույց հատվածներից մեկն է: Որովայնի հատվածում ճարպն աստիճանաբար է կուտակվում, սակայն հետագայում բավական բարդ է լինում ազատվել դրանից:
Խորհուրդներ, որ կօգնեն ազատվել որովայնի հատվածի ճարպից
Վնասակար սովորությունները, նստած կենսակերպը և սխալ սնունդը կարող են հանգեցնել նրան, որ որովայնի հատվածում ճարպ է կուտակվում: Բոլորս էլ գիտենք, որ հրաշքներ գոյություն չունեն և իդեալական հարթ որովայն ունենալու համար անհրաժեշտ են բավական շատ ջանքեր, ինչո՞ւ չէ, նաև զոհողություններ:
Այդ պատճառով էլ սկսեք հետևյալ քայլերից
- աշխատեք օրվա ընթացքում 2 լիտր ջուր խմել
- սննդակարգից հանեք սպիտակ ռաֆինացված ալյուրից պատրաստված մթերքները, մի օգտագործեք կիսաֆաբրիկատներ, քաղցրավենիք
- աշխատեք որքան հնարավոր է քիչ աղ օգտագործել մթերքի պատրաստման ժամանակ. դա օրգանիզմում հեղուկի մնալու հիմնական պատճառներից է
- սովորություն դարձրեք ամեն օր մի փոքր ֆիզիկական վարժություն անել
- հիշեք, որ դիետա պահելը չի նշանակում՝ սովամահ լինել: Օրվա ընթացքում 4 անգամ պետք է ուտել՝ նախաճաշ, ճաշ, փոքր ընդմիջում և ընթրիք:
Մթերք, որն այրում է ճարպերը որովայնի հատվածում
- Խնձոր: Այն բազմաթիվ սնուցող նյութեր է պարունակում, ինչպես նաև՝ վիտամին C: Որպեսզի խնձորն օգնի այրել ճարպերը, օրական 2-3 խնձոր կերեք:
- Բանան: Մեկ բանանը 75-130 կալորիա է պարունակում: Այն հարուստ է կալիումով, կալցիումով և բազմաթիվ վիտամիններով: Այն նաև էներգիայի հիանալի աղբյուր է:
- Նեխուր: Այս բանջարեղենը հիանալիորեն օգնում է պայքարել որովայնի հատվածում ճարպերի դեմ: Այն հեշտ մաքրում է օրգանիզմը, համադրելի է բազմաթիվ այլ մթերքների հետ: Բացի դա, այն մեծ քանակով վիտամին C և կալցիում է պարունակում:
- Ծովամթերք: Բացի նրանից, որ ծովամթերքն օգնում է պայքարել օրգանիզմում ճարպերի կուտակման դեմ՝ այն նաև հարուստ է օմեգա-3 թթուներով և շատ օգտակար է: Այն օգտագործելու դեպքում ձեր օրգանիզմը բավական շատ վիտամիններ ու հանքանյութեր կստանա:
- Ավոկադո: Այն նյութեր է պարունակում, որոնք մարդուն բավական արագ հագեցվածության զգացում են պարգևում: Օրական մեկ ավոկադո օգնելը կարող է օգնել ազատվել որովայնի հատվածում ավելորդ ճարպից:
- Բալ: Այս միրգը շատ օգտակար է նյութափոխանակության, սրտի համար, օգնում է իջեցնել խոլեստերինի մակարդակը, կանոնավորել նյութափոխանակությունը, նվազեցնել սովի զգացումը: Այն հարուստ է նաև հակաօքսիդանտներով:
- Լոլիկ: Այն շատ հեշտ է համադրել տարբեր կերակուրների հետ: Այն օգնում է արյան մեջ պակասեցնել ճարպերի քանակը: Այդ կերպ դրանք օգնում են մաքրել օրգանիզմը և կանխարգելում են ճարպերի կուտակումը: