Միացյալ Նահանգների Tesla ընկերության արտադրության Model X էլեկտրամոբիլը մայիսի 15-ին համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ գրեթե 300 մետր հեռավորությամբ քարշ տալով Qantas ավիաընկերության Boeing 787-9 Dreamliner հանրանավը: Դա դարձել է ամենամեծ բեռի քարշակումը, որը կատարել է զանգվածային արտադրության մարդատար էլեկտրամոբիլը: Այդ մասին հաղորդվում է ընկերության մամուլի տեղեկագրում:
Նվաճումն արձանագրել են Գիննեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները: Ռեկորդը սահմանվել է մայիսի 15-ին Ավստրալիայի Մելբուռն քաղաքի միջազգային օդանավակայանի տարածքում:
Tesla-ի Twitter-ում զետեղված տեսանյութի համաձայն՝ Model X քրոսովերը նախատեսված է յոթ ուղևորի համար՝ Dreamliner-ի 236 ուղևորի համեմատությամբ: Մինչև 2,5 տոննա զանգվածով բեռի քարշակման ունակ էլեկտրամոբիլը տեղից շարժել է 130,18 տոննա քաշով ինքնաթիռը: Իր բազային լրակազմով ավտոմեքենան կարող է առանց լրալիցքավորման անցնել 474,8 կիլոմետր: Tesla-ն այս մոդելը համարում է աշխարհի ամենաարագընթաց քրոսովերը. դրա թափառքի ժամանակը կազմում է մոտավորապես 2,9 վայրկյան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: