Takprosto.cc կայքը գրում է, որ վերջրես ճապոնացի գիտնականներից մեկը ներկայացրել է քաշ կորցնելու արդյունավետ մեթոդ: Գիտնականը նշում է, որ քաշը կորցնելու համար անհրաժեշտ է նախաճաշը փոխարինել բանանով ու տաք ջրով: Ըստ նրա՝ բանանի համադրումը սենյակային ջերմաստիճանի ջրի հետ բերում է նյութափոպանակության արագացման, նիհարել ցանկացող մարդը կարող է ընթրիքին ուտել այն, ինչ կցանկանա և քաշ կկորցնի:
Դիետայի պայմանները
- Պետք է պառկել քնելու մինչև ժամը 12-ը:
- Ոչ մի դեպքում չի կարելի շատ ուտել:
- Պետք է կերակրացանկից հանել կաթնամթերքը, ինչպես նաև ալկոհոլը:
- Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պարտադիր չէ:
- Թույլատրվող միակ ըմպելիքը ջուրն է:
Կերակրացանկ
Նախաճաշ: Մեկ կամ մի քանի չհասած բանան և մեկ բաժակ ջուր:
Ճաշ: Ըստ ճաշակի:
Միջանկյալ ժամ: Սիրելի միրգ:
Ընթրիք: Ըստ նախընտրության: Կարևոր է չուտել 20:00-ից հետո և բացառել դեսերտը:
Դիետայի առավելությունները
- նյութափոխանակության արագացում
- կոֆեինի բացառումը նպաստում է գյուկոզայի մակարդակի իջեցմանը
- վաղ ընթրիքը հեռու է պահում ուշ ժամերին ուտելուց
- կաթնամթերքի և դեսերտի բացառումը սահմանափակում է ճարպերի և շաքարի քանակը
- բանանը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով
Դիետայի թերությունները
- որոշ մարդիկ լավ չեն ընդունում մաքուր ածխաջրերը
- ֆիզիկական ակտիվության պարտադիր չլինելը:
Նյութը հրապարակման պատրաստեց «3 Միլիոնը»