Համացանցում հայտնվել է տեսանյութ Tesla Model X էլեկտրական քրոսովերի ներքին փորձարկումների մասին: Electrek հրատարակության հրապարակած տեսահոլովակում երևում է, թե ընկերության մասնագետներն ինչպես են ապարդյուն փորձում շուռ տալ արտաճանապարհային ավտոմեքենան:
Անցյալ տարի Tesla Model X-ը ճանաչվել է ամենաանվտանգ քրոսովերը, որը երբևէ թեստավորվել է ԱՄՆ-ի Մայրուղիների երթևեկության անվտանգության ազգային վարչության (NHTSA) կողմից: Մոդելը դարձել է SUV կատեգորիայի առաջին ավտոմոբիլը, որը հինգ աստղ է ստացել բոլոր քրաշ-թեստերում: Ըստ որում վերահսկողության կորստի դեպքում փոխադրամիջոցի շրջվելու ռիսկը NHTSA-ի մասնագետները գնահատել են 9,30 տոկոս: Մինչդեռ, օրինակ՝ Lexus RX-ի համար այդ ցուցանիշը կազմում է 16,4 տոկոս: