Այս օրերին Երևանում ջազային տրամադրություն է. 1990 թվականից ԱՄՆ–ում ստեղծագործող Տաթևիկ Հովհաննիսյանը կրկին Հայաստանում է։ Երգչուհին համերգային նոր ծրագիր ունի, որն առաջինը ներկայացրեց հայրենիքում, առաջին համերգն օրերս Գյումրիում էր, երկրորդը երեկ` Երևանում` Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում, որտեղ ևս մեկ մենահամերգ կկայանան մայիսի 30–ին։
Համերգը մեկնարկեց երաժիշտների 2 կատարմամբ, ապա բեմում հայտնվեց Տաթևիկ Հովհաննիսյանը` շքեղ ու նրբագեղ։ Տարիները 63-ամյա երգչուհուն չեն փոխում։ Ջազի լեդիի այցը Հայաստան մշտապես սպասված է։ Նրա համերգներն անցնում են լեփ–լեցուն դահլիճներում` հանդիսատեսի սիրով ու ջերմ ծափողջույններով ողողված։
Այս սերն է, որ երգչուհուն ստիպում է անհամբերությամբ սպասել հայրենակիցների հետ յուրաքանչյուր հանդիպմանը։
Ամբողջությամբ՝ life.tert.am