Լողափի սեզոնի նախաշեմին մարզական հագուստի և կոշկեղենի բրենդ-արտադրող Nike-ը լողափի Benassi հռչակավոր չստերի շարքը բազմազանացրել է պայուսակ-տոպրակով նոր մոդելով՝ կարված գոտու վրա: Այս մասին հաղորդել է Hypebae-ը:
Նոր ռետինե սանդալները ներկայացված են գունազարդման երկու տարբերակով. վառ վարդագույն՝ սև ներբանով և մանուշակագույն փականով պայուսակի վրա և երկնագույն՝ բաց կանաչ ներբանով և սև փականով: Չստերի վաճառքի հանելու օրը և գինն առայժմ նշված չեն:
Nike ընկերությունն ԱՄՆ-ում հիմնվել է 1964 թվականին և սկզբնապես կոչվում էր Blue Ribbon Sports: Դրա կենտրոնակայանը գտնվում է Բիվերթոնում, Օրեգոնի նահանգ: Ընկերության արտադրանքը թողարկվում է նաև Nike Golf, NikeLab, Nike Pro, Nike+, Air Jordan և Nike Skateboarding բրենդներով:
Nike’s Benassi JDI Slide Gears up With Fanny Packs https://t.co/1xYg9Vclme pic.twitter.com/Jl3ok6XjKz
— Addicted to Kicks (@Sneakerholics) May 30, 2018