Նարինե Կիրակոսյանի հրապարակումը.
«Սիրելիներս, ևս մի տեղեկություն այն նախշերի մասին, որոնք օգտագործվել են մետրոյի հոբելյանական գնացքը զարդարելիս։
Այն, ինչ դուք ուզբեկա-ցիգանա-պակիստանա-եսիմ ինչ եք անվանում, հնագույն հայկական գորգագործության նախշեր են։ Ավելին ասեմ, այստեղ կան Պետերբուրգի Էրմիտաժում պահվող հայտնի մի գորգի նախշ, որն, ըստ պատմաբանների, հայկական կարպետագործությանն է պատկանում։ Եվ թելերի գույներն էլ հենց ռուս մասնագետները ասում են, որ որդան կարմիրով են ներկված։
Խոսքը հայտնի Պազիրիկ գորգի նախշերի մասին է։
Պազիրիկ (Pazirik, Pazyryk) գորգը հայտնաբերված ամենահին գորգն է, թվագրվում է մ.թ.ա. 5-րդ դար: Գործված է կրկնակի (հայկական) հանգույցով և ներկված է հայկական Որդան կարմիրով։
Առաջին նկարում այդ գորգից Մեհերյան կարպետների սրահում է ցուցադրվում, մյուսը՝ մոտիկից դրվագ է, որը դուք Երևանի մետրոպոլիտենի Էրեբունի-Երևան 2800-ի հոբելյանական գնացքում կտեսնեք։
Պազիրիկ գորգի եղջերուի ժայռապատկերն է մյուս նկարում, որը Գեղամա լեռներում հնագետներն են գտել։ Իսկ մյուս երկու նկարներում կտեսնեք հին կարպետը, որը Էրմիտաժում է պահվում, և դրա մոդեռն տեսակը, որը Մեհերյան կարպետներում կարողեք տեսնել։
Ճանաչենք մերը, էլի»։