Բաղադրիչներ
- Կաթնաշոռ – 300 գ
- Սերուցք (10 տոկոսանոց) – 150 մլ
- Բանան – 2 հատ
- Մեղր – 2 ճ/գ
- Վանիլին
Պատրաստման եղանակը
- Բլենդերով հարել կաթնաշոռը, բանանը, մեղրը, վանիլինը և սերուցքը (սկզբում լցնել 50-70գ):
- Անհրաժեշտության դեպքում սերուցքն ավելացնել (ամեն ինչ կախված է կաթնաշոռից):
- Պետք է ստացվի թթվասերի պնդության զանգված:
- Լցնել պաղպաղակը կոնտեյների մեջ և տեղավորել սառցախցիկում 2 ժամ: Կստացվի փափուկ պաղպաղակ:
- 4 ժամ անց պաղպաղակը կպնդանա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը