Բաղադրիչներ
- Մսի ոսկորներ արգանակի համար
- Խոզի և տավարի աղացած միս – 500 գ
- Կաղամբ – 1 հատ
- Կոնսերվացված կարմիր լոբի – 400 գ
- Բազուկ – 1 հատ
- Գազար – 2 հատ
- Բուլղարական պղպեղ – 1 հատ
- Սոխ – 1 հատ
- Կարտոֆիլ – 4-5 հատ
- Սխտոր – 4 ատամիկ
- Տոմատի մածուկ – 4-5 ճ/գ
- Սամիթ և մաղադանոս, դափնու տերև, աղ, յուղ
Պատրաստման եղանակը
- Նախ եփել արգանակը՝ ավելացնելով դափնու տերև և աղ: Երբ պատրաստ լինի, ոսկորները հեռացնել:
- Բազուկը երկար շերտատել և լցնել արգանակի մեջ, ավելացնել կոլոլիկները: Կարտոֆիլը խորանարդաձև կտրատել:
- Քանի դեռ կարտոֆիլը եփվում է մսագնդիկների հետ, միասին տապակել սոխը, գազարը, բուլղարական պղպեղը և տոմատի մածուկը:
- Սխտորը ճզմել, կաղամբը կտրատել:
- Տապակած բանջարեղենը լցնել ապուրի մեջ: Երբ եռա, ավելացնել կաղամբը:
- Դրանից հետո ավելացնել լոբին և սխտորը: 10 րոպե անց ապուրին ավելացնել կտրատված կանաչին և 15 րոպե թողնել, որ եփվի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը