Տանը կարող եք հավի մսով համեղ նրբերշիկ պատրաստել, որը շատ համեղ է և ավելորդ կիլոգրամների կուտակման պատճառ չի դառնում։ Fithacker.ru-ն գրում է, որ ուտեսը պարունակում է 15.97 գրամ սպիտակուց, 0.93 գրամ ճարպ, 3.02 գրամ ածխաջուր։
Բաղադրիչներ
- 300 գրամ հավի ֆիլե
- 60 գրամ բրոկոլի
- կես կանաչ խնձոր
- 2 պճեղ սխտոր
- աղ, պղպեղ։
Պատրաստման եղանակը
Խնձորի կեղևն ու կտերը հեռացրեք։
Աղացեք հավի միսը, խնձորը, բրոկոլին ու սխտորը։
Ֆարշը լցրեք թիթեղի վրա, ոլորեք, ծայրերը կապեք։
Գոլորշու վրա եփում ենք 25 րոպե կամ այնքան, մինչև եփվի։
Կարող եք ըստ ցանկության համեմունք ու բանջարեղեն ավելացնել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը