Հագուստի Jaded London բրիտանական բրենդի դիզայներները բիկինիի վերևի մասի նոր ձև են հորինել: Այդ մասին հայտնել է The Sun-ը:
Արտադրողի կայքում հայտնվել է սպիտակ գույնի նոր ոչ միակտոր լողազգեստ: Կրծկալի սովորական եռանկյուն թասիկները փոխարինել են հնգաթև աստղի ձևի թասիկներով և դրանք զարդարել բյուրեղներով: Լողազգեստի կապերն առջևից խաչաձև գոտևորում են իրանը և ամրացվում մեջքին:
Topshop կայքում տոպի ամենափոքր և ամենամեծ չափսերն ամբողջությամբ վաճառված են: Սակայն մոդելը ASOS-ում դեռևս հասանելի է 67 դոլար գնով: Բիկինիի ներքևի մասն առանձին վաճառվում է 37 դոլարով: