Գործատուների 9 սխալ, որի արդյունքում աշխատակիցները հեռանում են
Advertisement 1000 x 90

Գործատուների 9 սխալ, որի արդյունքում աշխատակիցները հեռանում են

Տարօրինակ է, բայց շատ ղեկավարներ հաճախ բողոքում են, որ լավագույն աշխատակիցները հեռանում են: Եթե դա այդպես է, ապա պետք է ահազանգել, քանի որ ցանկացած ընկերության համար ամենակարևոր ռեսուրսը՝ լավ մասնագետն է:

Պատճառները կարող են շատ լինել, բայց փաստը մնում է փաստ, եթե ղեկավարը մարդկանց դուրը չի գալիս, մարդիկ հեռանում են:

Խնդիրը հնարավոր է լուծել, եթե մոտեցումը փոխվի: Իսկ դրա համար, պետք է գործատուն ինքը իր քայլերի համար իր առջև հաշվետու լինի:

1. Չափից շատ ծանրաբեռնվածությունը: Նման իրավիճակը նախ ազդում է զգացմունքային աշխարհի վրա: Եթե նպատակ ունեք լավագույն մասնագետներից լավ արդյունքի համար նրանցից «քամել» մաքսիմալը, ապա դա նրանց շուտ կհյուծի: Նրանք կմտածեն հեռանալու մասին:

2. Խրախուսանքի բացակայությունը: Առաջին հայացքից կարող է թվալ, թե սովորական գովասանքի խոսքը անիմաստ ժամանակի կորուստ է, բայց ոչ, ամենաաննշան գովքն էլ, լավ ներուժով աշխատակցի համար խթան է «ձգանները» չթուլացնելու և արդյունավետ աշխատելու համար: Իսկ առիթի դեպքում, դրամական խրախուսանքը, առավել մոտիվացնող է: Տաղանդավոր մարդկանց պետք է խրախուսել:

3. Մարդկային հոգածության բացակայությունը: Աշխատակիցների մեծ մասը հեռանում է, եթե չի հաջողվում փոխվստահելի հարաբերություններ հաստատել գործատուի հետ: Խելացի գործատուն կարողանում է բալանս պահել արհեստավարժության և մարդկայնության միջև: Հակառակ դեպքում՝ մենակ կմնա:

4. Պարտավորություններից հրաժարումը: Երբ գործատուն խոստում է տալիս և չի կատարում այն, հետաձգում է, ապա դա ևս կարող է առիթ հանդիսանալ, որ լավ աշխատողները հեռանան:

5. Աշխատանքին անհամապատասխան կադրերի ընտրությունը: Սա ևս, արհեստավարժ, նվիրումով աշխատողների համար կարող է առիթ հանդիսանալ, որ այլ աշխատանք որոնեն, քանի որ գործընկերները պատշաճ մակարդակի հմտություններ չունեն, և նրանց համար լրացուցիչ ծանրաբեռնվածության առիթ է առաջանում:

6. Ստեղծագործական ազատության սահմանափակում: Տաղանդավոր մարդիկ միշտ տարված են իրենց գործով: Նրանք ունեն մեծ երազանքներ, նպատակներ: Դա իրենց համար խթան է՝ արդյունավետ, բեղումնալից աշխատանքի համար: Իսկ սահմանափակումները, որոնք մտցնում են գործատուները՝ վանող են, դրական արդյունքի չեն կարող բերել:

7. Ուսումնառության բացակայությունը: Վերապատրաստման հնարավորությունը կարևոր գործոն է լավ մասնագետների համար: Իսկ կառավարման լավագույն մեխանիզմը, ինչպես ասում էր ակադեմիկոս Կապիցան՝ խելացի մարդկանց չխանգարելն է:

8. Հակազդեցությունը աշխատակիցների ստեղծագործական մոտեցմանը: Տաղանդավոր աշխատակիցները անընդհատ նորն են փնտրում: Իսկ դրա համար անհրաժեշտ միջավայր է հարկավոր ապահովել, հակառակ դեպքում, նրանք կջանան հեռանալ:

9. Բարդ և հետաքրքիր խնդիրների բացակայությունը աշխատանքային գործընթացի ժամանակ նույնպես կարող է վանել լավ մասնագետներին:

Ամփոփում: Հաջուղության գլխավոր ռեսուրսը, լավ կադրերն են, որոնց ճիշտ կառավարելու համար, պետք է օգնել, ոչ թե խանգարել:

cluber.com.ua