Տնական օշարակ՝ արյան կարմիր գնդիկները շատացնելու համար
Advertisement 1000 x 90

Տնական օշարակ՝ արյան կարմիր գնդիկները շատացնելու համար

Թուլության զգացողությունն անընդհատ անհանգստացնո՞ւմ է ձեզ: Սա, հնարավոր է՝ արյան կարմիր գնդիկների պակասից է: Գոյություն ունեն տարբեր միջոցներ, որոնք լավացնում են արյունը, սակայն բնական միջոցներն ավելի արդյունավետ են:

Բնական բաղադրիչներ պարունակող ըմպելիքները լավացնում են արյունը, դրանցից մեկը  healthyfoodhouse կայքի ներկայացրած օշարակն է: Այն պետք է խմել առավոտյան՝ դատարկ ստամոքսին, տարեկան 2անգամ՝ 15-20օր շարունակ:

Բաղադրություն

  • 1 կգ ճակնդեղ
  • Կես կգ գազար
  • 1 կիտրոնի հյութ
  • 2-3 նարինջ
  • 2 թթու խնձոր
  • 500 գ մեղր

Պատրաստման եղանակը

Կտրատեք ճակնդեղը, խնձորն ու գազարը, հարեք բլենդերով: Կիտրոնն ու նարինջները քամեք, խառնեք ճակնդեղի խառնուրդին, ապա վերջում ավելացրեք մեղրը:

Ամբողջը լավ խառնեք՝ մինչև մեղրը  լուծվի, կարող եք ավելացնել նարինջները, քանի որ այս դեպքում նարինջը լավացնում է այս դեղամիջոցի համը: Ամբողջ հյութը տեղափոխեք ապակե շշերի մեջ:

Ամեն առավոտ դատարկ ստամոքսին 100մլ խմեք այս հյութից:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը