Ձմերուկի ընտրությունը
Ամենագլխավորը առանց ճաքերի և այլ վնասվածքների և մոտ 4 կգ օպտիմալ քաշով ձմերուկ գտնելն է: Ավելի լավ են հաստ կեղևով ուշ հասունացող տեսակները: Չպետք է ընտրել գերհասունացած ձմերուկ:
Պաշտպանիչ շերտ քսելը
Ձմերուկը պատում են պարաֆինի կամ մոմի շերտով:
Դրա համար հարկավոր է ձմերուկը մաքրել չոր լաթով, պարաֆինը հալեցնել ջրային գոլորշու վրա, մի քիչ սառեցնել ու հավասարաչափ քսել ձմերուկի մակերեսին՝ մոտ 0.5 սմ հաստությամբ:
Պահպանումը
Ձմերուկը հարկավոր է տեղավորել ծղոտով կամ թղթերով լցված արկղում և պահել մութ, չոր և սառը տեղում:
Ժամանակ առ ժամանակ հարկավոր է ստուգել ձմերուկը և շրջել: Կտրելուց առաջ այն հարկավոր է մաքրել պարաֆինից և լավ լվանալ: