Դերասանուհի Անուշկա Մարգարյանը հերթական անգամ հարսի զգեստով լուսանկարներ է հրապարակել և կրկին գրավել է շատերի ուշադրությունը: Ոմանք վստահ են՝ լուսանկարները նկարահանման հրապարակից են, սակայն դատելով լուսանկաներին հաջորդող մեկնաբանություններից, որտեղ Անուշկայի ընկերուհիները շտապում են հարցուփորձ անել, թե արդյոք Անուշկան ամուսնանում է և արդյոք նրանք հրավիրված կլինեն այդ մեծ իրադարձությանը, հասկանալի է դառնում, որ կասկածները, թե լուսանկարները որևէ ֆիլմի համար են, միանշանակ չեն:
Այս առիթով Life.panorama.am-ը կապ հաստատեց Անուշկա Մարգարյանի հետ, ով նշեց.
«Դեռևս փակագծեր բացել չեմ ուզում, կարճ ժամանակ անց պարզ կլինի, թե հարսի զգեստով լուսանկարներս ինչի համար են արվել»:
Հիշեցնենք, որ Անուշկա Մարգարյանը առաջին անգամ չէ, որ հարսի զգեստով է ներկայացել: Տարիներ առաջ նա «Առաջնորդները» հեռուստասերիալում ևս այդ կարգավիճակով էր հանդես եկել: