Եթե ավելորդ կիլոգրամներ եք նկատել ձեր դեմքին և ցանկանում եք իմանալ մի հնարք, որի միջոցով կարող եք ազատվել դրանից, հետևեք healthyfoodteam.com-ի խորհուրդներին:
- Ուշադրություն դարձրեք ջուր խմելուն: Օրական գրեթե 8 բաժակ ջուր խմեք, որպեսզի կանխարգելեք ձեռքերի, դեմքի և ոտքերի փքվածությունը: Գիտնականներն այս խնդիրները նաև կապում են շաքարի և աղի չափից շատ օգտագործման հետ:
- Որոշակի սննդային ալերգիաները կարող են հանգեցնել կրկնակզակի առաջացման և փքվածության: Սա ազդանշան է, որ մարսողական համակարգը լավ վիճակում չէ:
- Փոփոխելով ձեր սննդակարգը և վարելով առողջ ապրելակերպ՝ կարող եք ազատվել կրկնակզակից: Ավելի շատ բանջարեղեն և մրգեր օգտագործեք, ինչպես նաև վիտամիններ, և նվազեցրեք աղի և շաքարի քանակը: Մեծ քանակությամբ մանրաթելեր «կերեք», որպեսզի ազատվեք խոլեստերինից և ավելորդ հեղուկից:
- Գոյություն ունեն վարժություններ, որոնք օգնում են ազատվել կրկնակզակից և գեր դեմքից: Հիշեք, յուրաքանչյուր վարժություն պետք է կատարել 20 անգամ:
- Պարանոցի վարժություններ կատարեք: Ուղղեք պարանոցը՝ գլուխը բարձրացնելով կրծքավանդակից դեպի վեր՝ որքան հնարավոր է՝ արագ: Այնուհետև գլուխը ետ տարեք, այնքան, որքան կկարողանաք և նայեք առաստաղին՝ բերանը թեթևակի բաց, որպեսզի զգաք, թե ինչպես են ձգվում պարանոցի մկաններն ու ուղղվում: 10 վայրկյան անց գլուխը բերեք իր սովորական դիրքին: Կատարեք այս վարժությունն օրական առնվազն 10 անգամ:
Դիտեք նաև տեսանյութը.
Նյութը հրապարակման պատրաստեց «3 Միլիոնը»
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը