Fithacker.ru-ն գրում է, որ քնելուց առաջ շատ ուտելու կամ մեծ քանակով կալորիաներ պարունակող մթերք օգտագործելու դեպքում խանգարվում է ոչ միայն քունը, այլև վնասվում է առողջությունը։ Կայքը ներկայացրել է մեծ քանակով կալորիաներ պարունակող 10 մթերք, որոնցից հարկավոր է խուսափել քնելուց առաջ։
Պաստա։ Պաստա պատրաստելը, իհարկե, շատ հեշտ է, այն համեղ է, բայց մեծ քանակով ածխաջրեր է պարունակում։ Բացի այդ՝ պաստայի պատրաստման ընթացքում մեծ քանակով պանիր և յուղ է օգտագործվում։ Արդյունքում՝ այն վերածվում է ճարպերի։
Պիցցա։ Պիցցան մեծ քանակով ճարպեր, բարձր թթվայնություն ունեցող բաղադրիչներ է պարունակում։ Արդյունքում՝ նյութափոխանակության համակարգի համար դրա մասնատումը դժվարանում է։ Արդյունքում՝ նկատվում է որովայնի փքվածություն, անհանգստություն ու անհարմարություն քնելիս, իսկ ժամանակի ընթացքում օրգանիզմը ճարպեր է կուտակում։
Քաղցրավենիք։ Քնելուց առաջ քաղցրավենիքի օգտագործումը բացասաբար է ազդում օրգանիզմի վրա։ Երեկոյան ժամերին քաղցր պարունակող ցանկացած մթերքի օգտագործումը հանգեցնում է ճարպերի կուտակման։
Կարմիր միս։ Միսը մեծ քանակով սպիտակուցներ ու երկաթ է պարունակում։ Բայց քնելուց առաջ կարմիր մսի օգտագործումն ավելի շատ կվնասի օրգանիզմին, քան կօգնի, և կխանգարի հանգիստ քունը։
Դառը շոկոլադ։ Դառը շոկոլադն օգտակար է ուղեղի և հիշղության համար։ Բայց այն մեծ քանակով կալիորիաներ է պարունակում և հարկավոր չէ օգտագործել քնելուց առաջ։
Բանջարեղենի որոշ տեսակներ։ Բանջարեղենը, իհարկե, օգտակար է, սննդարար։ Բայց դրանց մեծ մասը՝ սոխ, բրոկոլի, կաղամբ, մեծ քանակով չլուծվող մանրաթելեր են պարունակում։
Ալկոհոլ։ Քնելուց առաջ ալկոհոլի օգտագործումը խանգարում է քունը։ Բացի այդ՝ այն մեծ քանակով կալորիաներ է պարունակում։
Չիզբուրգեր։ Սրանք մեծ քանակով կալորիաներ ու ճարպեր են պարունակում։ Դրա օգտագործումը մեծացնում է որովայնում թթվի արտադրությունը։ Արդյունքում՝ այրոց է առաջանում։
Չիլի սոուս։ Այս մթերքը ևս խորհուրդ չի տրվում օգտագործել քնելուց առաջ։
Չիպս։ Սրանք մեծ քանակով կալորիաներ են պարունակում, նատրիում։ Բացի այդ՝ դրանք խանգարում են քունը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը