Հայ երիտասարդ դեասանուհիների շարքում բավականին շատ կան դիմահարդարներ և կոսմետոլոգներ: Այս փաստը, կարծես թե, էլ ավելի է մեծացնում այդ անձանց նկատմամբ հետաքրքրությունը, իսկ նրանց խորհուրդներն այդ ոլորտների վերաբերյալ բավականին հետաքքիր են, չէ որ իրենց իսկ օրինակով արդյունքը տեսանելի է էկրաններից:
Life.panorama.am-ը այս անգամ զրուցել է տարբեր նախագծերից հայտնի դերասանուհի Աանատի Սաքանյանի հետ, ով, ի դեպ, մասնագիտությամբ կոսմետոլոգ-դիմահարդար է:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր պարագայում խնամք սկսելուց առաջ կինը պետք է ճանաչի իր մաշկի տեսակը՝ այն յուղոտ է, չոր, թե կոմբինացված (խառը):
«Մաշկի տեսակը շատ կարևոր է, քանի որ սխալ խնամքը երբեմն կարող է բերել բավականին վատ հետևանքների: Ինչպես նաև խնամք կատարելիս՝ պետք է տեղեկանալ, արդյոք այս կամ այն մրգից, հատապտղից կամ բույսից ալերգա չունես: Եթե կան ակնհայտ մաշկի խնդիրներ, ապա համապատասխան մասնագետի դիմելն ուղղակի պարտադիր է, տնային պայմաններում իմաստ չկա բուժում կատարել, քանի որ դա ոչ միայն կարող է արդյունավետ չլինել, այլև՝ վնասել»,- ընդգծեց Անատին:
Յուղոտ մաշկի դեպքում ամռանը հարկավոր չէ մաշկը խոնավեցնել, իսկ այ չոր մաշկի դեպքում՝ դա պարտադիր է:
«Չոր մաշկի դեպքում սնուցող քսուկներ օգտագործելը շատ կարևոր է, սակայն ամռանը այդ քսուկները գուցե այնքան էլ հարմարավետ չլինեն, դրա համար հիմա գոյություն ունեն սփրեյներ, որոնք ուղղակի դեզոդարանտի նման փչում ես դեմքիդ: Դրանց մեջ կան բոլոր այն կարևոր բաղադրիչները, որոնք պետք է են մեր մաշկին»,- հավելեց նա:
Անատին խոսեց նաև պեպենների մասին, որոնք հատկապես ամռանը առավել տեսանելին են դառնում:
«Եթե պեպեններ ունեցող աղջիկների մաշկը չոր չէ, ապա կարող են լիմոնի հյութը տարածել դեմքին, այն բավականին արդյունավետ կերպով բացացնում է դեմքի, հետևաբար նաւ պեպենների գույնը: Դրանից զատ, ինչպես ցանկացած մաշկի դեպքում, այնպես էլ պեպենների առկայության ժամանակ, ամռանը տանից դուրս գալուց առաջ պարտադիր պետք է արևապաշտպան քսուկներ օգտագործել, ցանկալի է, որ դրանց SPF-ը հնարավորինս բարձր լինի»,- ընդգծեց նա:
Դերասանուհին մեզ հետ զրույցի ընթացքում խոսեց նաև տնային պայմաններում խնամք իրականացնելու մասին՝ առաջարկելով մի քանի բաղադրատոմսեր:
«Ամառը մեզ թույլ է տալիս բազմաթիվ առողջարար դիմակներ պատրաստել: Բայց ամենահեշտը և արդյունավետը թարմ մրգերի և բանջարեղենի օգտագործումն է. ցակացած միրգ կամ բանջարեղեն ուտելուց հետո կարող ենք վերցնել այն և տարածել դեմքին, նույնը կարելի է անել հարած և սառցե խորանարդիկների վերածելով: Հետաքրքիր դիմակների շարքում է նաև սև հացը, որի միջուկը տրորում ենք կաթով այնպես, որ այն թթվասերի նման դառնա, ապա երեք շերտով դնում ենք դեմքին, այսինքն՝ առաջին շերտը տարածելուց մի քանի րոպե անց, երբ չորանում է, վրայից երկրորդ շերտն ենք տարածում, իսկ ևս մի քանի րոպե հետո՝ 3-րդ շերտը: Եթե մաշկը չոր է, ապա այդ դիմակի մեջ կարելի է մի քանի կաթիլ նուշի կամ ցանկացած այլ օգտակար յուղ ավելացնել: Այնուհետև դեմքը լվանում ենք տաք ջրով, բայց վերջում պարտադիր սառը ջուր ենք ցողում: Ի դեպ՝ տաք և սառը ջրի պրոցեդուրան օգտակար է ողջ մարմնի համար»: