ArtReview ամսագրի կողմից անցկացրած հարցման արդյունքում հայտնի են դարձել աշխարհում արվեստի ոլորտի ամենաազդեցիկ մարդիկ՝ Power 100-ը:
Այս տարի ցանկը գլխավորում է Serpentine լոնդոնյան պատկերասրահի տնօրեն՝ Հանս-Ուլրիխ Օբրիստը: Նրա հայտնի արտահայտությունը՝ ղեկավարը պետք է հետևի արվեստին, այլ ոչ թե հակառակը, և, նկարիչներն են բացահայտումներ անում, այլ ոչ թե ղեկավարները արտահայտությունները ամսագրի կողմից ճանաչվել են ամենաազդեցիկը:
Այ Վեյվեյ
10-րդ տեղում չին նկարիչ Այ Վեյվեյն է, ով վերջին մի քանի տարիներին աշխատում է Եվրոպայում: Նա ուսումնասիրում է միգրացիոն ճգնաժամի խնդիրները:
Ջեֆ Կունս
Նկարիչներ Ջեֆ Կունսը և Մարինա Աբրամովիչը զբաղեցրել են 30-րդ և 46-րդ տեղերը:
Louis Vuitton Fondation հավաքածուի հիմնադիր Բերնար Առնոն՝ 41-րդը:
Դիզայներ Միուչա Պրադան՝ 45-րդը:
Ցանկը եզրափակում է Մոսկվայի «Гараж» ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Դարյա Ժուկովան՝ 98-րդ տեղը:
buro247.ru