BMW կոնցեռնը 11,7 հազար դիզելային ավտոմեքենաների հետկանչ Է սկսել վնասակար նյութերի արտանետումների հսկողության անթույլատրելի համակարգերի պատճառով: Այդ մասին հայտնել Է Spiegel հանդեսը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցիչներին:
Ավելի վաղ Մյունխենի դատախազությունը BMW-ի մեքենայությունների վերաբերյալ հաղորդումների ստուգում Է սկսել՝ կապված նրա դիզելային ավտոմեքենաներում արտանետվող գազերի մաքրման համակարգի հետ: Պարզվել Է, որ BMW-ի 12 հազար ավտոմոբիլներում տեղակայվել Է անթույլատրելի ծրագրային ապահովում:
Ինչպես գրում Է հրատարակությունը, հետկանչման Է ենթակա հինգերորդ և յոթերորդ շարքի ավտոմեքենաները, որոնք չափազանց շատ ազոտի օքսիդ են արտազատում: Ինչպես նշում Է հանդեսը, ավտոմոբիլների հետկանչը մեծ անհաջողություն Է դարձել կոնցեռնի համար, քանի որ, ի տարբերություն մրցակիցների, կոնցեռնն ավելի բարձր տեխնիկական ստանդարտների Էր ապահովում, իսկ նրա ավտոմոբիլներն ավելի լավ արդյունքներ Էին ցուցաբերում փորձարկումների ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: