Դետոքս միջոցների օգտագործումը կարող է շփոթության մատնել շատերին, սակայն հենց օրգանիզմի ամբողջական մաքրումն է, որ օգնում է ազատվել ոչ միայն՝ ավելորդ ճարպերից, այլև՝ թույներից: Հաջորդ 7 օրերի ընթացքում հետևեք healthyfoodhouse կայքի խորհուրդներին և կնկատեք, թե ինչպես է հարթվում ձեր որովայնը:
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են առանց մեծ ջանք գործադրելու նիհարել, կարող են հանգիստ լինել, քանի որ նման միջոց արդեն կա: Այս միջոցը ոչ միայն՝ կմաքրի օրգանիզմը, այլև՝ կբարձրացնի ձեր տրամադրությունը:
Ի՞նչ է անհրաժեշտ ուտել
- Մրգեր և բանջարեղեններ- Մրգերի և բանջարեղենների վրա ոչ մի սահմանափակում չկան:
- Ձուկ- Խաշած, տապակած, գրիլ և խորոված
- Հավ և կարմիր միս- Այս կատեգորիայի մսեղենն անհրաժեշտ է սահմանափակել. Երկու անգամից ավելի մի կերեք: Հավի միս ուտելիս՝ անպայման հեռացրեք կաշին:
- Լոբազգիներ- Լոբիներ, լոբով ապուրներ և ոլոռ
- Ձու- Միայն օրգանական ծագման
- Ջուր- Աշխատեք օրվա ընթացքում 1-3 լիտր ջուր խմել
- Կանաչ թեյ, սպիտակ թեյ, դեկաֆեին, սև թեյ
- Հում ընկուզեղեն- Նուշ, ընկույզ
- Սերմեր- Դդմի, արևածաղկի սերմեր, քունջութ, այս դեպքում ևս՝ հում՝ չբոված վիճակում:
Ինչի՞ց է պետք հրաժարվել
- Սուրճ
- Չրեղեն
- Հաց
- Քաղցրեղեն- Շաքար, մեղր, արհեստական քաղցրեղեն
- Կաթնային մթերքներ
- Ծխախոտ
- Ալկոհոլ
Օրական պլան
Օրը սկսեք կիտրոնաջրով (կես կիտրոնը՝ մեկ բաժակ ջրին): Ապա մոտ մեկ ժամ փորձեք մարզվել: Լավագույն մարզանքը քայլելն է, փորձեք շատ քայլել:
Հաջորդիվ, որքան հնարավոր է՝ շատ հում մթերքներ կերեք: Խուսափեք եփած սննդից:
Շատ կարևոր է մեծ քանակությամբ ջուր խմելը: Թարմ բանջարեղենների հյութը և բուսական թեյերը նույնպես թույլատրելի են: Օրական պետք է 3լ հեղուկ խմել:
Ուտելու ընթացքում 10-12 անգամ ծամեք ուտելիքը: Սա օգնում է մարսողությանն ու թույլ է տալիս օրգանիզմին ավելի լավ յուրացնել սնունդը:
Վերջապես, երբ պատրաստվում եք լոգանք ընդունել, մաքրեք մաշկը կոշտ կտորով: Ապա սովորականի պես լողացեք: Սա լավացնում է արյան շրջանառությունն ու հեշտացնում ավելորդ տոքսինների դուրսբերումն օրգանիզմից:
Օրգանիզմի մաքրումը հրաշալի միջոց է՝ օրգանիզմը նորովի աշխատեցնելու համար, սակայն դրանից պետք է հրաժարվել հղիության և երեխային կերակրելու ընթացքում, և, եթե արյան բարձր ճնշում ունեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը