feelnumb.com-ը հրապարակել է լեգենդար լիվերպուլյան քառյակի առաջին և վերջին լուսանկարները, և ոչ միայն: Հրապարակման մեջ կան նաև Ջոն Լենոնի և Փոլ Մըքքարթնիի համատեղ վերջին լուսանկարը, Փոլ Մըքքարթնիի, Ջորջ Հարիսոնի և Ռինգո Սթարի վերջին համատեղ լուսանկարը:
Նշենք նաև, որ ճակատագրի բերումով, բիթլերի համատեղ առաջին և վերջին լուսանկարները արվել են օգոստոսի 22-ին. առաջինը՝ 1962-ին, իսկ վերջինը՝ 1969-ին:
1962 թ. օգոստոսի 22, չորեքշաբթի, Լիվերպուլի «Քավերն» ակումբում: Այս կազմով նրանց ճանաչեց ողջ աշխարհը. Ջոն Լենոն, Փոլ Մըքքարթնի, Ջորջ Հարիսոն և Ռինգո Սթար:
Բիթլերի համատեղ վերջին լուսանկարը: 1969 թ. օգոստոսի 22, ուրբաթ: Լուսանկարն արվել է Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի Tittenhurst Park-ում գտնվող տանը, քառյակի վերջին ձայնագրությունից 2 օր անց:
Լուսանկարի հեղինակը Փաթի Բոյդն է՝ Ջորջ Հարիսոնի նախկին նշանածը: Արվել է 2000 թ: Սա Հարիսոնի, Մըքքարթնիի և Սթարի վերջին միասին լուսանկարն է:
Ջոն Լենոնի և Փոլ Մըքքարթնիի վերջին համատեղ լուսանկարը: 1974 թ:
feelnumb.com
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը