Բաղադրիչներ
- Հնդկահավի ֆարշ – 300 գ
- Սպիտակաձավար – 4 ճ/գ
- Ձու – 1 հատ
- Թթվասեր – 2 ճ/գ
- Մանանեխ – 2 թ/գ
- Շաքարավազ – 2 թ/գ
- Մաղադանոս, սամիթ
- Աղ, համեմունքներ
Պատրաստման եղանակը
- Խառնել ֆարշը, սպիտակաձավարը, թթվասերը, ձուն, մանանեխը, շաքարավազը, աղը, համեմունքները, մանր կտրատված կանաչին: Կստացվի թույլ զանգված, այդ իսկ պատճառով ավելի լավ է վերցնել գդալով, այլ ոչ թե՝ ձեռքով:
- Զանգվածը գդալով դնել տապակի մեջ և տաք բուսայուղով տապակել երկու կողմից մոտ 2-3 րոպե՝ մինչև ոսկեգույն դառնալը. բայց շատ չտապակել:
- Հետո տապակի մեջ լցնել մի փոքր ջուր, ծածկել կափարիչով և թողնել ցածր կրակի վրա 10 րոպե, 5 րոպե՝ ամեն կողմից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը