Եթե ոչ թեքահարթակ, ապա մուտք պատուհանից. forrights.am
Advertisement 1000 x 90

Եթե ոչ թեքահարթակ, ապա մուտք պատուհանից. forrights.am

Անուշ Ասլանյանը, որը 2014թ. Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հիմնեց «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ն, անձամբ բազմաթիվ խոչընդոտների է հանդիպում՝ մատչելի միջավայրի բացակայության պատճառով:  Նույն խնդրի հետ են բախվում Լուռու մարզի Վանաձոր քաղաքում ապրող հաշմանդամություն ունեցող 8 հազարից ավելի անձինք, որոնց մեծ մասն ունեն հենաշարժողական խնդիրներ:

Մարզում և, մասնավորապես, Վանաձոր քաղաքում առկա խնդրիներն են դրդել Անուշ Ասլանյանին՝ ստեղծել մի կազմակերպություն, որը կզբաղվի իրավախորհրդատվությամբ: Իրավունքների պաշտպանության ոլորտում քաղաքում այն դեռևս միակն է: Միջավայրի անհավասար պայմաններն, ըստ նրա, հաճախ ուղղակի չիմացության արդյունք են. մարդիկ տեղյակ չեն, որ ընդամենը մի քանի պարզ քայլերի արդյունքում հնարավոր է ստեղծել բարենպաստ պայմաններ բոլորի համար: Հատկապես դա վերաբերում է պետական մարմինների շենքերին:

«Ես 2-րդ մարզպետարան կամ քաղաքապետարան չունեմ, որ ասեմ՝ այստեղ մատչելի է մտնել, գնամ, իսկ մյուսը՝ ոչ։ Մյուս հաստատությունների դեպքում դեռ կարող ես ընտրել` այստեղ չմտնեմ, քանի որ չկան տեղաշարժի համար անհրաժեշտ հնարավորությունները, իսկ այն մյուս տեղում՝ կան: Այդ պատճառով նախատեսում ենք ֆիզիկական մատչելիության մոնիթորինգ անել և Դատախազությունը, և Հարկայինի, ինչպես նաև՝ մյուս անհրաժեշտ գերատեսչությունների  շենքերը»,- նշում է նա:

Անուշ Ասլանյանը հիշում է՝ Լոռու նախորդ մարզպետի՝ Արթուր Նալբանդյանի ժամանակ իրենց կազմակերպությունը մարզպետարանի շենքի բազրիքի հարց բարձրացրեց: Ի պատասխան պատճառաբանվեց, թե շենքը պատմամշակութային կառույց է, հնարավոր չէ։

«Դե, եթե այդպես է, ապա ինչո՞ւ եք եվրալուսամուտներ դրել։ Մինչդեռ լուծումներ կան. ենթադրենք՝ տվյալ շենքի մայթը թույլ չի տալիս թեքահարթակ ունենալ, սակայն հնարավոր է՝ շենքի կողքից վերելակ կառուցել, ու միջազգային փորձն էլ է ցույց տալիս, որ կարելի է պատուհանն այնպես հարմարեցնել, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձն այդպես ներս մտնի։ Մի անգամ էլ Հարկային մարմնի շենք էի գնացել ու բանավոր կերպով մի քանի անգամ զգուշացրել՝ բազրիք կառուցելու մասին: Պարբերաբար հիշեցնելու արդյունքում ի վերջո կառուցեցին։ Հակառակ դեպքն էլ է եղել. վարսավիրանոցներից մեկին՝ կրկին բազրիք կառուցելու հարցը բարձրացրի, մերժեցին` ասելով, թե շենքի տեսքը կգցի։ Ես էլ ասացի` այդ դեպքում կգնամ այլ տեղ, որն ինձ ավելի մատչելի կլինի»,- պատմում է Անուշ Ասլանյանը։

Ամբողջությամբ՝ forrights.am