Բաղադրիչներ
- Կաթնաշոռ (9 %) – 300 գ
- Թխվածքաբլիթ – 150 գ
- Ընկույզ – 50 գ
- Շաքարի փոխարինիչ՝ ըստ ճաշակի, կարող եք ավելացնել կակաո
- Շոկոլադ, կակաո, դարչին՝ կոնֆետները պատելու համար
Պատրաստման եղանակը
- Կաթնաշոռն անցկացնել մաղով, հարել բլենդերով, խառնել շաքարի փոխարինիչի հետ, զանգվածին ավելացնել մանրացրած թխվածքաբլիթը և ընկույզը, խառնել՝ մինչև միասեռ զանգված ստացվի:
- Ստացված զանգվածից կոնֆետներ ձևավորել: Պատել շոկոլադով, կամ ինչով կցանկանաք: Կոնֆետները 1 ժամով ուղարկել սառնարան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը