
Սպիտակ վերնաշապիկը կանանց զգեստապահարանի գլխավոր բաղադրիչներից մեկն է: Գրեթե յուրաքանչյուր աղջիկ ունի սպիտակ վերնաշապիկ: Առաջարկում ենք մի քանի տարբերակներ, որոնք կօգնեն սպիտակ վերնաշապիկը համադրել զգեստապահարանի այլ իրերի հետ և նորաձև տեսք ունենալ: Այն գեղեցիկ է ինչպես կապույտ և սև ջինսե տաբատների հետ, այնպես էլ շորտերի և տարբեր երկարություն ունեցող կիսաշրջազգեստների հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը