
THT հեռուստատեսության գլխավոր տնօրեն և «Գազպրոմ-մեդիա ժամանցային հեռուստատեսության» ղեկավար Արթուր Ջանիբեկյանի կինը` Էլինա Ջանիբեկյանը, պարբերաբար հայտնվում է Wnews.am-ի ուշադրության կենտրոնում` ինքնատիպ ոճի շնորհիվ: Կարմիր շրթներկ, բարձրակրունկ կոշիկներ և գլխի որևէ աքսեսուար՝ սա Էլինա Ջանիբեկյանի ոճի մշտական բաղադրիչն է: Էլինան չի օգտվում ոճաբանների ծառայություններից, չի վախենում fashion էքսպերիմենտներից` դասականությունը համարձակորեն համադրելով էպատաժային էլեմենտների հետ: Նա բավականին ակտիվ է Instagram-ում, ունի մոտ 85.000 հետևորդ: Ներկայացնում ենք Էլինա Ջանիբեկյանի ամառային կերպարները: