Տնական ըմպելիք՝ տարբեր տեսակի ցավերից ազատվելու համար
Advertisement 1000 x 90

Տնական ըմպելիք՝ տարբեր տեսակի ցավերից ազատվելու համար

Healthyfoodhouse կայքը ներկայացնում է թարմացնող ըմպելիք, որը կսնուցի ձեր օրգանիզմը: Այն ցավազրկող հրաշալի միջոց է: Փորձեք այս ըմպելիքը և հանգստացրեք ամեն տեսակի ցավերը:

Բաղադրություն

  • 1թ/գ մեղր
  • 1թ/գ դարչին
  • կես բաժակ նշի կաթ
  • 2թ/գ սև թեյ
  • 2 բաժակ ջուր
  • 2 թ/գ քրքումի փոշի (куркума)
  • 2 թ/գ աղացած հիլ
  • Աղացած կոճապղպեղ (2.5սմ)

Պատրաստման եղանակը

Կոճապղպեղը, հիլը, քրքումը, դարչինը լցրեք ջրի մեջ և եփեք 10 րոպե: Ավելացրեք սև թեյն ու եփեք ևս 2 րոպե: Երբ խառնուրդը պատրաստ լինի, քամեք և լցրեք բաժակի մեջ: Ավելացրեք նշի կաթ: Ըմպելիքը քաղցրացրեք մեղրով: Ամբողջ օրվա ընթացքում խմեք այս թեյը՝ ցավերը հանգստացնելու համար:

Առողջարար հատկանիշները

Մեղրը հանգստացնում է ցավն ու բորբոքումները, վերացնում է  վատ բակտերիաները, այսպիսով մեղրը կարող եք նաև օգտագործել վատ բակտերիաների զարգացումը կանխելու համար:

Դարչինը հրաշալի հակաօքսիդանտ և հակաբակտերիալ միջոց է:  Այն օգնում է ազատվել մեջքի ցավից և արթրիտից: Վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ դարչինը ցավազրկող հատկանիշներ ունի և նվազեցնում է սրտի հիվանդությունների առաջացման ռիսկը, այն նաև լավ է 2-րդ տեսակի շաքարախտի դեպքում:

Նշի կաթ. նշի կանոնավոր օգտագործումը հանգստացնում է մկանների և ոսկորների ցավն ու գլխացավը:  Այն լավացնում է սիրտը և կարգավորում է քաշը:

Սև թեյ

Սև թեյը հարուստ է ֆլավիններով, որոնք նվազեցնում են մկանները վնասելու հավանականությունը: Այն պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք կարևոր են առողջության համար:

  • Հանգստացնում է գլխացավը
  • Կանխարգելում է ուռուցքների զարգացումը
  • Պաշտպանում է խոռոչները
  • Ամրացնում է արյան անոթները
  • Լավացնում է միզուղիների աշխատանքը
  • Թեթևացնում է պարկինսոն հիվանդության ախտանշանները
  • Նվազեցնում է սթրեսի հորմոնի արտազատումը
  • Լավացնում է մտավոր ունակությունները
  • Լավացնում է ստամոքսի խնդիրները, հանգստացնում լուծն ու սրտխառնոցը

Ջուր- Մեր օրգանիզմին ջուրն անհրաժեշտ է կենսական ֆունկցիաները կատարելու համար:  Այն անհրաժեշտ  է նաև լյարդն ու երիկամները մաքրելու համար: Ջուրը նաև մաքրում է մաշկը:

Հիլը վերացնում է բերանի տհաճ հոտը, երիկամներից դուրս է բերում ավելորդ տարրերը և պաշտպանում է մի քանի տեսակի քաղցկեղներից:  Այս համեմունքն իջեցնում է արյան ճնշումը, հանգստացնում է մրսածությունը և գրիպի նախանշանները:

Կոճապղպեղ– Հանգստացնում է կանացի ցավերը, բորբոքումները, ստամոքսի ցավն ու սրտխառնոցը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը