Անցած տարի Farbes-ի ռուսաստանյան խմբագրությունը Սերգեյ Գալիցկուն ներառեց հարյուրամյակի ամենաազդեցիկ ռուսների ցուցակում` F28: Եվ դա անհիմն չէ: Գալիցկին self-made բիզնեսի ամենացայտուն օրինակն է. չի մասնակցել 90-ականների սեփականաշնորհմանը, բայց զրոյից խոշոր ընկերություն է ստեղծել: 1998 թ. Կրասնոդարում բաց է արել խանութ, որը աճեց և դարձավ «Магнит», որն իր հերթին դարձավ հսկայական երկրի ամենատարածված խանութների ցանցը: 2015 թ.-ից «Магнит»-ը, ըստ Forbes-ի, համարվում է աշխարհի ամենաինովացիոն ընկերություններից մեկը:
Ստորև, հայտնի գործարարի բիզնես կանոնները:
Ավելի լավ է խանութը լինի կեղտոտ, բայց լիքը դարակներով:
Ֆրիդմանը մեզ մոտ սահմանել է ձախողակների բարդույթը:
Համարվում է, որ Ռուսաստանում հաջողության կարելի է հասնել միայն անդրկուլիսյան խաղերի միջոցով:
Բիզնեսում կարելի է և պետք է ասել այն, ինչ մտածում ես:
Թոփ մենեջերների կողմից թիմի հաճախակի փոփոխությունը՝ մեծ խնդիր է:
Նոր ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ վերջին 20 տարին հանգստյան օրերին տանը չեմ նախաճաշել:
Անձնական փողը չի կարելի ոչ մեկին տալ:
Ընդհանրապես, մարդկանց դերը բիզնեսում չափազանցված է: