Իսպանիայում կայանալու է «Կոստա Բլանկա միջազգային նորաձևության դիզայներական շաբաթ» (Costa Blanca fashion week) մրցույթը. Կովկասը կներկայացնի Իլոնա Նուրիբեկյանը, Հայաստանը` Անուշիկ Ավագյանը: Հայաստանը ներկայացնող տղա մոդելը 24-ամյա Աշոտ Կարապետյանն է:
Tert.am Life-ի հետ զրույցում Աշոտը պատմել է մասնակցության առաջարկը ստանալու, նախապատրաստական աշխատանքների և ակնկալիքների մասին:
Նա պատմեց նաև, որ երկար ժամանակ է, ինչ զբաղվում է մոդելային աշխատանքով՝ մասնավորապես ֆոտոմոդելինգով: Աշոտը սովորել է Երգի Պետական թատրոնում հաղորդավարության բաժնում, այնուհետև Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտում: Նրա խոսքով` փորձում է համատեղել երեք մասնագիտությունը:
Աշոտը մրցույթին մասնակցում է բարձր արդյունքներ գրանցելու ակնկալիքով. «Ամեն դեպքում վստահություն կա: Ես ամեն ինչ անում եմ կատարելագործվելու համար: Մրցույթից սպասելիքներ ունեմ: Հուսամ՝ ամեն ինչ լավ կլինի»:
Հիշեցնենք, որ Costa Blanca fashion week միջազգային մրցույթը կանցկացվի հոկտեմբերի 5-15-ը, Հայաստանից կներկայանա 4 մասնակից:
Ամբողջը՝ life.tert.am