Ավելի հետաքրքիր պատճառներ կան, քանի պարզապես գնումներ կատարելը:
Նայել ճշմարտության աչքերին
Այո-այո, հենց այդպես: Սեքս-շոփում պարզվում է, որ ամեն ինչ չգիտեք հաճույքի մասին. թաքցնում եք գաղտնի ցանկություններ, վախենում եք մի բանից, որից ինքներդ չէիք սպասում, ինչ-որ բանի բացասական վերաբերմունք ունեք և պատրաստ չեք ընդունել:
Սեքս-շոփում էքսկուրսիան հոգեվերլուծության սեանս է, որի վրա քանդվում է ձեր սեքսուալությունը:
Երբեմն պետք է ընդունել, որ սեքս-գիգանտ չեք և անկողնում գուրու չեք: Երբեմն պարզվում է, որ ձեր սեքսուալ կյանքը տխուր է, ինչպես սեռական դաստիարակության դաս: Օրինակ, տեսնում եք դերային խաղերի համար նախատեսված հագուստ և հասկանում եք, որ ձեզ համար դա զվարճալի է: Իսկ ահա ներքնաշորով սեքսուալ չեք լինի, այնպես որ մարզասրահ գնալու ժամանակն է:
Սեքս-շոփը նախևառաջ բացահայտում է ձեր մասին ճշմարտությունը և ոչ միշտ է այն հաճելի լինում:
Կարծրատիպերը կոտրելով
Սա գլխավորը չէ, որ արվում է սեքս-շոփում: Բայց ժամանակն է հասկանալ, որ անկողնում միայն միսիոներական դիրքն ու օրալ սեքսը չէ: Եվ ոչ, պոռնոն ձեզ ոչինչ չի սովորեցնի, որովհետև այնտեղ ամեն ինչ արհեստական և տխուր է:
Մի ամաչեք ընդունելը, որ ձեզ հատուկ յուղ է պետ, ձեզ դուր է գալիս էրոգեն հատվածների հավելյալ գրգռումը:
Իրերն իրենց անունով կոչելը
Առաջին հերթին սեռական օրգանները: Ամեն ինչն էլ այս աշխարհում իր անվանումն ունի: Լսեք, թե որքան ազատ է խոսում սեքս-շոփի աշխատակիցը. առնանդամը անվանում է առնանդամ, վիբրատորը՝ վիբրատոր: Եվ մնացած ամեն ինչը նույնպես իր անունով է կոչում: Սովորեք, դա հետո կօգնի զուգընկերոջ հետ զրուցելիս:
Ամբողջությամբ՝ newmag.am