
Բաղադրիչներ
- Դդմիկ – 500 գ
- Շաքարավազ – 2 ճ/գ
- Ալյուր – 150 գ
- Բուսայուղ
Պատրաստման եղանակը
- Դդմիկը մաքրել և քերել խոշոր քերիչով:
- Ավելացնել մաղած ալյուրը և շաքարավազը: Լավ խառնել:
- Գդալով ալադիներ ձևավորել բուսայուղով լի տաք տապակի մեջ և տապակել 2 կողմից՝ մինչև ոսկեգույն դառնալը:
- Մատուցել թթվասերով և մուրաբայով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը