Բաղադրիչներ
- Կաթնաշոռ – 250 գ
- Ձու – 2 հատ
- Աղ – 1 թ/գ
- Շաքարավազ – 1 թ/գ
- Թթվասեր – 2-3 ճ/գ
- Բուսայուղ – 2 ճ/գ
- Սոդա (հանգցրած) – 1/2 թ/գ
Պատրաստման եղանակը
- Բոլոր բաղադրիչները խառնել և ավելացնել ալյուր, որպեսզի ստացվի փափուկ խմոր:
- Խմորը բաժանել 15-16 գնդերի և ձևավորել կարկանդակներ ցանկացած միջուկով:
- Կարող եք փորձել կարտոֆիլով և տապակած սոխով:
- Տապակել բուսայուղով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը