
Բաղադրիչներ
- Լոլիկ – 1 կգ
- Կարմիր կծու պղպեղ – 1 հատ
- Համեմ – 1 մեծ փունջ
- Աղացած համեմ – 1 ճ/գ
- Խմելի-սունելի – 1 ճ/գ
- Սխտոր – 1 հատ
- Աղ
Պատրաստման եղանակը
- Լոլիկը լվանալ, կեղևազրկել, կտրատել:
- Լոլիկները դնել շոգեխաշվելու՝ մինչև զանգվածի մի փոքր պնդանալը:
- Ավելացնել զանգվածին մանրացրած սխտորը, կծու պղպեղը:
- Ավելացնել մանրացրած կանաչին աղի և համեմունքի հետ:
- Սոուսը եփել բառացիորեն մի քանի րոպե և վերցնել կրակից:
- Թողնել՝ սառչի կափարիչը փակ վիճակում:
- Վրացական «Սացեբելին» պատրաստ է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը