
Բաղադրիչներ
- Դդմիկ – 200 գ
- Բրինձ (եփած) – 100 գ
- Հավի փափկամիս – 500 գ
- Սոխ – 1 հատ
- Գազար – 1 հատ
- Ձու – 1 հատ
- Կանաչի – 1 փունջ
- Աղ, պղպեղ
- Ալյուր
Պատրաստման եղանակը
- Մսաղացով անցկացնել հավի փափկամիսը, գազարը և սոխը:
- Դդմիկը քերել խոշոր քերիչով:
- Դդմիկը խառնել ֆարշի հետ, ավելացնել եփած բրինձը:
- Ավելացնել մանր կտրատված կանաչին, ձուն, աղ և պղպեղ ցանել:
- Խառնել ֆարշը և կոտլետներ ձևավորել:
- Թավալել կոտլետներն ալյուրի մեջ և տապակել 2 կողմից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը