Ստորև ներկայացնում ենք Ռուսաստանի թատերական գործիչների համագումարի ժամանակ «Սատիրիկոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Ռայկինի ելույթը, որը հեռարձակվել է ռուսական «Дождь» հեռուստաալիքով:
Ելույթը բավական խստաշունչ է: Ռեժիսորը իր խոսքում քննադատում է Ռուսաստանի Մշակույթի նախարարության «ստալինյան դրվածքը», որի արդյունքում փակվում են ներկայացումներ, ցուցահանդեսներ, որոնք հայրենասիրության քողի ներքո, իբր ծառայում են պետության և եկեղեցու շահերին:
«Ինչ-որ մարդկանց ձեռքերը քոր են գալիս, ուզում են վերադառնալ ստալինյան ժամանակները»,- իր ելույթում ասաց Ռայկինը:
Հիշելով հորը՝ Արկադի Ռայկինին, ռեժիսորն ասաց, որ հայրը իրեն դաստիարակում էր թատերական կոլեկտիվի միասնականության գաղափարով, ընդհանուր գործի ընկալմամբ, որը հիմա տեղ է տվել անոնիմ զանգերին, հեռագրերին, հիշեցնելով ոչ թե բրեժնևյան լճացման տարիները, այլ ստալինյան ժամանակները:
Ամբողջությամբ՝ տեսանյութում: