
Բաղադրիչներ
- Սառը սուրճ – 0.5 բաժակ
- Խտացրած կաթ – 200 գ
- Հարած սերուցք – 250 գ
- Մի փոքր կակաո կամ լուծվող սուրճ
Պատրաստման եղանակը
- Բլենդերի օգնությամբ հարել սուրճը և խտացրած կաթը:
- Հարած սերուցքը զգուշությամբ հարել այդ զանգվածի հետ:
- Զանգվածը լցնել տարաների մեջ և մի քան ժամ թողնել սառցախցիկում:
- Մատուցելուց առաջ վրան կակաո կամ սուրճ շաղ տալ: Նուրբ աղանդերը պաղպաղակ է հիշեցնում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը