«6 տերև». էքսպրես դիետա, որի դեպքում պետք չէ քաղցած մնալ
Advertisement 1000 x 90

«6 տերև». էքսպրես դիետա, որի դեպքում պետք չէ քաղցած մնալ

Takprosto.cc կայքը գրում է, որ այս դիետան կօգնի ազատվել 3-6 կիլոգրամից: Տարածված կարծիք կա, որ այս դիետան մտածել է դիետոլոգ Աննա Յոհանսոնը, բայց դա ապացուցող փաստեր չկան: Սակայն այն բավական արդյունավետ է: Այս համակարգը հիմնված է սպիտակուցների և ածխաջրերի հերթափոխի վրա, ինչը հնարավորություն է տալիս կորցնել ճարպերը, և ոչ թե՝ մկանային զանգվածը: Այս դիետայի սկզբունքն այն է, որ վիզուալ ստեղծեք 6 տերև ունեցող ծաղիկ, որոնցից յուրաքանչյուրը կազմում է օրվա ընթացքում օգտագործվելիք մթերքի ցանկը:

Օրերի հերթականությունը հետևյալն է՝ ձկան օր, բանջարեղենային, հավի, ձավարեղենի, կաթնաշոռի, մրգային: Այս համադրության արդյունքում սպիտակուցները չեն խառնվում ածխաջրերի հետ, ինչը նպաստում է նյութափոխանակության արագացմանը և հավաքված ճարպերի այրմանը: Օգտագործվելիք մթերքների չափերը հետևյալն են՝ ձուկ, հավ, կաթնաշոռ՝ օրվա ընթացքում՝ 500 գրամ, մրգեր՝ 1.5 կիլոգրամ, ձավարեղեն՝ 200 գրամ: Դիետայի ողջ ընթացքում պետք է կրճատել աղի, շաքարի, սուրճի օգտագործումը: Անհրաժեշտ քանակով ջուր խմեք, կանաչ թեյ, կաթնաշոռային օրը թույլ է տրվում 300 մլ կեֆիր խմել: Բանջարեղենային օրը կարող եք օգտագործել 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ՝ աղցանների համար:

Այս դիետան արգելված է հղիներին, կերակրող մայրերին, մարդկանց, ովքեր առանձին մթերքներ մարսելու խնդիրներ ունեն, ինչպես նաև՝ աղեստամոքսային տրակտի հետ խնդիրներ ունեցողներին: