Վիտամինային աղցան՝ աղիները մաքրելու համար
Advertisement 1000 x 90

Վիտամինային աղցան՝ աղիները մաքրելու համար

Healthyfoodteam կայքն առաջարկում է վիտամինային աղցան, որը մաքրում է աղիներն ու դուրս է բերում տոքսինները:

Այս դիետիկ աղցանը նաև կարգավորում է ստամոքսի թթվայնությունը:

Աղցանը բաղկացած է բանջարեղեններից, որոնք վիտամինների, հանքանյութերի, մանրաթելերի և պեկտինի աղբյուր են: Այդ իսկ պատճառով, այս աղցանը հրաշալի կերպով մաքրում է աղիներն ու օգնում է ազատվել մի քանի կիլոգրամներից: Ավելին,  այս ցածր կալորիականությամբ աղցանի միջոցով կձերբազատվեք կուտակված ճարպերից:

Վիտամինային աղցանի բաղադրությունը.

  • Կաղամբ
  • Գազար
  • Ճակնդեղ
  • Հազար
  • Կիտրոնի հյութ
  • Բուսական յուղ

Կտրատեք կաղամբը, ճակնդեղն ու գազարը՝ 3:1:1 հարաբերությամբ:

Խառնուրդին ավելացրեք կանաչեղեն: Բանջարեղենները տրորեք, որպեսզի հյութը դուրս գա, ավելացրեք մի փոքր կիտրոնի հյութ: Կարող եք մի պճեղ սխտոր ավելացնել:

Ամբողջը համեմեք բուսական յուղով:

Ցանկալի է խուսափել աղից, սակայն, եթե չեք կարող, մի փոքր սոյայի սոուս ավելացրեք, սա ոչ միայն կփոխարինի աղին, այլև՝ յուրահատուկ համ կհաղորդի աղցանին:

3 օր շարունակ ճաշի փոխարեն կերեք այս աղցանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը