Անուշաբույր թխվածքաբլիթներ` թեյախմության համար
Advertisement 1000 x 90

Անուշաբույր թխվածքաբլիթներ` թեյախմության համար

Բաղադրիչներ

  1. Ալյուր – 330 գ
  2. Կարագ – 180 գ
  3. Աղ – մեկ պտղունց
  4. Շաքարավազ – 120 գ
  5. Ձու – 1 հատ

Պատելու համար

  1. Շաքարավազ – 30 գ
  2. Վանիլային շաքարավազ – 1/2 թ/գ
  3. Դարչին – 1 թ/գ

Պատրաստման եղանակը

  1. Խառնել ալյուրը, շաքարավազը և աղը, ավելացնել թեթևակի հարած ձուն և կտորների բաժանած կարագը: Հունցել փափուկ, էլաստիկ խմոր:
  2. Ալյուրապատ սեղանի վրա 3-4 մմ հաստության խմոր գրտնակել և կտրել քառանկյունների կամ ուղղանկյունների:
  3. Շարել պերգամենտով պատված տապակի վրա, վրան դեղնուց քսել և շաղ տալ շաքարավազադարչնային զանգվածը:
  4. Թխվածքաբլիթները թխել 200 աստիճան տաքացրած ջեռոցում 7-8 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը