
Բաղադրիչներ
- Բարակ լավաշ – 2 հատ
- Մայոնեզ կամ կետչուպ – 4 ճ/գ
- Պանիր – 120-150 գ
- Երշիկ – 100 գ
- Սոխ – 1-2 հատ
- Լոլիկ – 1 հատ
- Կանաչ սոխ – 1 փունջ
Պատրաստման եղանակը
- Պատրաստել բոլոր բաղադրիչները և տապակը:
- Լավաշը փռել մաքուր և չոր տապակի վրա: Պատել 2 թ/գ մայոնեզով: Վրայից դնել երկրորդ լավաշը և նորից պատել մայոնեզով: Պիցցայի հիմքը պատրաստ է:
- Սոխը և երշիկը օղակաձև կտրատել, շարել լավաշի վրա:
- Հաջորդը լոլիկի և կանաչ սոխի շերտն է:
- Պիցցայի ամբողջ մակերևույթին պանիր քերել: Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան և պիցցան թխել 15-20 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը