Շատ նորաձև է լողազգեստների հետ կրել մեծ ականջօղեր. Մանուկ Ալեքսանյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Շատ նորաձև է լողազգեստների հետ կրել մեծ ականջօղեր. Մանուկ Ալեքսանյան. life.panorama.am

Դիզայներ Մանուկ Ալեքսանյանը Life.panorama.am-ի հետ զրույցում ներկայացրել է 2018-ի ամռան ծովափնյա նորաձևության հետաքրքիր և ամենաակտուալ կողմերը:

«Այս ամռանը նորաձևության թրենդները բավականին հետաքրքիր են: 2018-ին այս ասպարեզում մեծ ներդրում ունի վրացական նորաձևությունը. Այս տարի շատ նորաձև է ազատ ոճը՝ սպորտային հագուստ, հողաթափեր, որոնք հիշեցնում են վրացի երիտասարդներին: Մեծ տարածում ունեն լոգոները, որոնք կարող են լինել խիստ բազմազան: Տարիներ առաջ ոչ մեկ չէր պատկերացնի, որ լոգոները կարող են գլխավորել նորաձևության տենդեցների շարքերը»,- նշեց Մանուկը:

Դիզայների փոխանցմամբ՝ այս ամռանը լողազգեստները կարելի է համադրել ջինսե տաբատներով և կիսատաբատներով:

«Լողազգեստների պրինտիների շարքում հիթային են համարվում Ջաննի Վերսաչիի լեգենդար պրինետները, որոնք ողջ աշխարհին են հայտնի: Այդ իսկ պատճառով, եթե ուզում եք այս ամռանը ծովում լինել սուպեր նորաձև, ապա պետք է ընտրել Ջ. Վերսաչիի հայտնի նախշերով լողազգեստներ»,- ընդգծեց Մանուկը:

Դիզայները շեշտեց՝ լողազգեստ ընտրելիս առաջինը պետք է ուշադրություն դարձնել մարմնի կազմվածքին. «Տարբեր դիզայներներ առաջարկում են բազմազան ձևվածքներով լողազգեստներ, որոնք համահունչ են տարբեր կազմվածքներին: Խորհուրդ կտամ առավելապես կենտրոնանալ այսպես կոչված «Body» լողազգեստների վրա, որոնք գրեթե բոլոր կառուցվածքներին սազում են ու համահունչ են. Դրանք նաև ծածկում են մարմնի ավելորդությունները»,- հավելեց Մանուկ Ալեքսանյանը:

Խոսելով գույների մասին՝ դիզայները նկատեց. «Այս տարվա գույներն են նեոնային երանգները, հատկապես՝ կանաչը, վարդագույնը, դեղինը: Դրանք հիշեցնում են 2000-ականները, բայց պետք է չմոռանալ, որ նորաձևության տները միշտ էլ վերադառնում են հնին՝ այն նորովի ներկայացնելով»:

Անդրադառնալով ծովափնյա աքսեսուարներին՝ Մանուկը նշեց. «Այս տարի շատ նորաձև են ոսկի հիշեցնող աքսեսուարները, որոնք էլ իրենց հերթին հիշեցնում են 80-90-ականների խոշոր զարդերը: Հետաքրքիրն այնն է, որ եթե առաջ նախընտրելի էր լոզազգեստների հետ որևէ աքսեսուար չկրել, ապա այս տարի ճիշտ հակառակը. Մասնավորապես շատ նորաձև է լողազգեստների հետ կրել մեծ ականջօղեր»:

life.panorama.am