ԱՄՆ-ի VF Corporation ընկերությունը, որը նորաձև, մարզական և աշխատանքային հագուստի հայտնի շատ մակնիշների սեփանատերն Է, հայտարարել Է ջինսեր արտադրող բրենդներն առանձին ֆիրմա դարձնելու որոշման մասին, որի բաժնետոմսերը նույնպես կվաճառվեն սակարանում: Սպասվում Է, որ գործառնությունը կավարտվի 2019 թվականի առաջին կեսին:
Նոր ընկերության մեջ կմտնեն ջինսային հագուստի այնպիսի հայտնի բրենդներ, ինչպիսիք են Wrangler-ը և Lee-ն, ինչպես նաև Rustlers-ը և Rock and Republic-ը:
Ընկերության տարեկան միագումար հասույթը կգերազանցի 2,5 միլիարդ դոլարը: Սպասվում Է, որ երկու ընկերություններն Էլ օգուտ կստանան ավելի մեծ ռազմավարական և կառավարչական մասնագիտացումից, ինչպես նաև ղեկավարման կառուցվածքի պարզեցումից: VF Corporation-ը, որը հիմնադրվել Է 1899 թվականին, առաջատարն Է բրենդային հագուստի ոլորտում: Ընկերության հիմնական բրենդների թվին են դասվում, բացի Wrangler-ից, Lee-ից և Rustler-ից, The North Face-ը, Vans-ը, Timberland-ը, Napapijri-ն, Eagle Creek-ը, Dickies-ը, Kodiak-ը և Red Cap-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: