Անձրևից պաշտպանվելու նոր միջոց է գտնվել
Advertisement 1000 x 90

Անձրևից պաշտպանվելու նոր միջոց է գտնվել

Մեծ Բրիտանիայի Blue Crate առցանց մանրավաճառի կայքում անձրևից պաշտպանվելու անսովոր աքսեսուար է հայտնվել: Այս մասին հաղորդել է Mirror-ը: Նոր հովանոց-բաճկոնը հիշեցնում է լայն կոնաձև օձիք՝ գլխանոցով, որը լիովին փակում է գլուխն ու ուսերը:

Ջրանթափանց կտորը և ձևը թույլ են տալիս, որ ջուրը հոսի երեսից՝ պաշտպանելով հագուստը: Ըստ կայքի տեղեկատվության՝ իրի ևս մեկ առավելությունն այն է, որ, ի տարբերություն սովորական հովանոցի, այն երկու ձեռքերն էլ ազատ է թողնում: Blue Crate-ի կայքում հվանոց-բաճկոնը մատչելի է վարդագույն և կապույտ գույներով և երեք չափսով: