Բաղադրիչներ
- Լուծվող սուրճ – 5 թ/գ
- Շաքարավազ – 5 թ/գ
- Վանիլին – 1 պտղունց
- Եռացրած ջուր – 250 մլ
- Կաթ – 250 մլ
Պատրաստման եղանակը
- Շաքարավազը և սուրճը լցնել եռացրած ջրի մեջ, խառնել:
- Թողնել՝ մի փոքր սառչի, ավելացնել վանիլին և լցնել սառույցի համար նախատեսված կաղապարի մեջ: Դնել սառցախցիկի մեջ:
- Սրճային սառույցը լցնել բաժակների մեջ, վրան կաթ ավելացնել:
- Սառնարանի մեջ դնել 10-15 րոպե, որպեսզի սառույցը մի փոքր հալչի և խառնվի կաթի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը