
Ուրախ ենք հայտնել, որ Լոռիում կառուցվող 47.2 կմ երկարությամբ քայլուղին, որը ձգվում է Նեղոցից Ծաղկաշատ և Հաղպատ, Ակներից Սանահին, Օձուն, Հոռոմայր և Քոբայր արդեն պատրաստ է շահագործման:
Վերջերս քայլուղին գնահատեց նաև քայլուղիների միջազգային փորձագետ՝ Հանս Քեյֆերը, ով ժամանել էր Լոռի ծանոթանալու կատարված աշխատանքներին:
Հիշեցնենք, որ նախագիծն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող Ինտեգրված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում ծրագրի և Հայ լեռնագնացների միության հետ համատեղ: