8 միջոց ցանկացած հետք հագուստից հանելու համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

8 միջոց ցանկացած հետք հագուստից հանելու համար

Takprosto.cc կայքը մի քանի միջոց է ներկայացրել՝ հագուստից հետքերը հեռացնելու համար:

Հագուստի վրայից շրթներկի հետքերը վայրկենական կանհետանան, եթե դրանք մաքրեք ացետոնով կամ սպիրտով:

%d0%bf%d1%8f%d1%82%d0%bd%d0%be-%d0%b3%d1%83%d0%b1%d0%bd%d0%be%d0%b9-%d0%bf%d0%be%d0%bc%d0%b0-%d1%8b-37883863

Հյութերից առաջացած հետքերը հագուստից հեռացնել կօգնի կիտրոնի հյութը: Կեղտոտված հատվածին կիտրոնի մի քանի կաթիլ կաթեցրեք, ավելացրեք աղ և չորացրեք:

maxresdefault-2

Սուպեր սոսնձից առաջացած հետքերը հանելն ավելի հեշտ է դրանց առաջացման սկզբնական շրջանում: Այն կարելի է հեռացնել ացետոնով թրջված բամբակով:

09ad041294823d8a0ea8f90eecbccbef

Յոդի հետքերից ազատվելու համար այն պետք է թրջել կրախմալով: Այս պրոցեդուրան կրկնեք մի քանի անգամ, քանի դեռ հետքերը չեն հեռացել:

pic13

Ծխախոտի հետքերը մաքրվում են լվացող ցանկացած միջոցով: Կես բաժակ եռացրած ջրի մեջ կես թեյի գդալ լվացող հեղուկ լցրեք և ստացվածով մաքրեք կեղտոտված հատվածը: 15 րոպե թողեք, ապա հագուստը լվացեք սառը ջրով:

634671da2b5fe39da84d8e9f9874a1b4

Արյան թարմ հետքերից ազատվելու համար կօգնի սառը ջուրը: Եթե հետքերը հին են, ապա դրա վրա անուշադրի սպիրտ լցրեք և թողեք 15 րոպե: Ապա հագուստն օճառով լվացեք:

6

Ներկի հետքերից ազատվել կօգնի արևածաղկի յուղը: Հին հետքերի դեպքում կարող է օգնել նաև մարգարինը: Այն քսեք կեղտոտ հատվածին, պահեք 20 րոպե, ապա բենզինով մաքրեք ու լվացեք հագուստը:

maxresdefault-1

Նյութը հրապարակման պատրաստեց «3 Միլիոնը»