Լուսանկարները՝ Նազիկ Արմենակյանի, Փիրուզա Խալափյանի, Իննա Մխիթարյանի, Գայանե Հարությունյանի, Գարեգին Ալեքսանյանի
Հայաստանում 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում ՀՀ վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանն իր 100 օրն ամփոփող հաշվետվությունը ներկայացրեց Հանրապետության հրապարակում:
Նախապես հայտարարված հանրահավաքը ՀՀ վարչապետը սկսեց երթով, իսկ երթը սկսվեց Արցախի պողոտայի սկզբանամասից՝ հենց այն վայրից, որտեղից ապրիլի 22-ին նրան որոշեց առևանգել նախորդ իշխանությունը: Փաշինյանի անվտանգությունն ապահովում էին Ազգային անվտանգության այն աշխատակիցները, ովքեր իրականացրել էին նրա առևանգման գործողությունը:
ՀՀ վարչապետի բազմամարդ երթը միացավ Հանրապետության հրապարակի հանրահավաքի մասնակիցներին:
Ամբողջությամբ ՝4plus.org